Home » 2011 » Սեպտեմբեր » 21 » Թուրքիայում տղամարդիկ չեն կարող խաղադաշտ հաճախել
12:54
Թուրքիայում տղամարդիկ չեն կարող խաղադաշտ հաճախել
 Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հաղորդում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել, որ այն դեպքերում, երբ մարզադաշտերը կորակազրկվեն երկրպագուների վատ վարքի պատճառով, կանայք ու երեխաները հնարավորություն կունենա ներկա գտնվել խաղերին: Երեխաները, ներկայացնելով իրենց անձը հաստատող փաստաթուղթը, կկարողանան անվճար մուտք գործել մարզադաշտ: Վստահորեն կարող ենք ասել, որ այս որոշումից հետո, որն առաջինն է համաշխարհային ֆուտբոլում, այլևս լռություն չի լինի որակազրկված մարզադաշտերում խաղերի ժամանակ: Փոփոխությունը թիմերին կստիպի հիշել ֆուտբոլի գեղեցկության և արժեքների մասին: Առաջին հանդիպումը, որի ժամանակ կկիրառվի նորամուծությունը, կլինի "Ֆեներբախչե" - "Մանիսասպոր" հանդիպումը:
Վերջում հիշեցնենք, որ "Ֆեներբախչեի" մարզադաշտը որակազրկվել էր այն բանից հետո, երբ Դոնեցկի "Շախտյորի" դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ ֆուտբոլասերները ներխուժել էին խաղադաշտ և անկարգություններ էին կատարել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0