Home » 2012 » Փետրվար » 15 » Թշնամություն նույնիսկ խաղադաշտից դուրս
19:15
Թշնամություն նույնիսկ խաղադաշտից դուրս
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" մոլի երկրպագու գործարար Օ'Բրայանը շարունակում է վաճառել իրեն պատկանող հողատարածքը, որը վերջինս բաժանել է շուրջ 5.000 փոքր քառակուսիների, որպեսզի "Մանչեսթեր Սիթիին" թույլ չտա ընդարձակել իր մարզադաշտի սահմանները: Հաղորդվում է, որ բրիտանացի գործարարի հողատարածքը գտնվում է "Մանչեսթեր Սիթիի" մարզադաշտի հարևանությամբ, որը "քաղաքայինները" ցանկանում են գնել և դրա վրա կառուցել մարզական կոմպլեքս 100 մլն ֆունտ արժողությամբ: Քանի որ Մանչեսթերի քաղաքային դատարանը "կարմիր սատանա" գործարարին ստիպում է վաճառել հողատարածքը, վերջինս որոշել է ողջ հողատարածքը բաժանել 5.000 մասի, որպեսզի "Սիթին" ամեն մի փոքր տարածքի համար նոր բանակցություն վարի: Նշվում է նաև, որ Օ'Բրայանը հայտարարություն է թողել Unite Against the City համացանցային խանութում և ամեն մի քառակուսի մետրի համար ցանկանում է 250 ֆունտ գումար: Եթե կատարենք պարզ մաթեմատիկական հաշվարկ, ապա եթե վաճառվի ամեն մի առանձին տարածքը, ապա գործարարի եկամուտը կլինի 1.250 մլն ֆունտ, իսկ ահա "քաղաքաբնակները" ցանկանում են հողատարածքի համար վճարել ոչ ավելին, քան 1 մլն ֆունտ:
     Հ.Գ. : Տեսնենք, թե ինչպիսի ավարտ կունենա այս պատմությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0