08:10 Թերրի. "Դրոգբան պետք է շարունակի "Արիստոկրատ" լինել" | |
Լոնդոնի "Չելսիի" ավագ Ջոն Թերրին հայտարարել է, որ իր ակումբի ղեկավարները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրենց թիմում մնա իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, ում ծառայություններով արդեն այսօր հետաքրքրված են թե՛ Իսպանիայում, թե՛ Իտալիայում, թե՛ Գերմանիայում և թե՛ Ֆրանսիայում: "Մեծ սխալ կլինի, եթե ակումբի ղեկավարությունը որոշի վաճառել իվուարցի հարձակվողին: Նա շատ բան է արել այս ակումբի համար: Երբ ողջ աշխարհում մարդիկ խոսում են "Չելսիի" մասին, ապա առաջին հերթին նրանք հիշատակում են Ֆրանկ Լեմպարդի ու Դիդյե Դրոգբայի անունները: Այդ խաղացողներն են "Չելսին", և եթե թիմը վաճառեց 34-ամյա հարձակվողին, ապա շատ բան կկորցնի: Դիդյեն ուղղակի խելագարվում է այս ակումբի համար: Հաջորդ շաբաթ կայանալու է "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչը, և ինքներդ կտեսնեք, թե ինչքան կարևոր է նա թիմի համար: Հույս ունեմ, որ մի քանի օրից Դրոգբայի` թիմում մնալու հարցը լիարժեքորեն լուծում կստանա",- ասել է "Արիստոկրատների" ավագը:
| |
|
Total comments: 0 | |