Այսօր տեղի կունենան Եվրոպայի 2012թ.-ի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները: Թուրքիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Խորվաթիայի ազգային ընտրանուն: Գուս Հիդդինգը հավաքական չի հրավիրել Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան Նուրի Շահինին, ով նոր-նոր է ապաքինվել վնասվածքից: Իսկ Սլավեն Բիլիչը լրջագույն խնդիրներ ունի պաշտպանական գծի ֆուտբոլիստների հետ, քանի որ խաղացողներից շատերը վնասվածք ունեն: Նախնական կազմեր.Թուրքիա` Վոլկան - Գոնուլ, Սերվեթ, Էգեմեն, Հական Բալթա - Համիթ Ալթինթոփ, Շ. Շահին, Շ. Ինան, Էմրե - Արդա Թուրան, ԲուրակԽորվաթիա` Պլետիկոսա - Չորլուկա, Սիմունիչ, Վիդա, Պամիչ, Սռնա - Մոդրիչ, Վուկոչեվիչ, Պերիսիչ - Էդուարդո, Օլիչ
|