Home » 2011 » Հուլիս » 11 » Թուրքիայում ձերբակալվել է "Տրաբզոնսպորի" նախագահը
12:33
Թուրքիայում ձերբակալվել է "Տրաբզոնսպորի" նախագահը
 Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է "Տրաբզոնսպորի" նախագահ Սադրի Սեներային: Սեներան մեղադրվում է Թուրքիայի առաջնությունում պայմանավորված հանդիպումների կազմակերպման մեջ: Ձերբակալությունից մեկ օր առաջ կալանքի էր ենթարկվել նաև "Ֆեներբախչեի" նախագահ Ազիզ Յիլդիրիմը, ում թիմն առաջ էր անցել "Տրաբզոնսպորից" չեմպիոնական մրցավազքում: Ձերբակալվել է նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին աշխատակից Լևենտ Կիզիլը: Այս սկանդալի հետ կապված Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չի ներկայացրել ՈւԵՖԱ-ին այն թիմերի ցանկը, որոնք հանդես են գալու եվրագավաթներում: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան դա պետք է անի մինչև ուրբաթ օրը, որը ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է որպես վերջնաժամկետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0