Home » 2011 » Հուլիս » 6 » Տևես. "Ցանկանում եմ հեռանալ "Մանչեսթեր Սիթիից"
18:39
Տևես. "Ցանկանում եմ հեռանալ "Մանչեսթեր Սիթիից"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Կառլոս Տևեսը լրագրողներին հայտարարել է, որ այլևս չի ցանկանում մնալ "քաղաքաբնակների" կազմում և պատրաստվում է այս ամռանը տեղափոխվել այլ ակումբ: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է Տևեսի խոսքերը. "Ինձ դժվար է այդ մասին Ձեզ ասել, սակայն ես ցանկանում եմ հեռանալ "Մանչեսթեր Սիթիից": Ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրն ինձ միշտ էլ հարգել է, և ես փոխադարձաբար հարգում եմ նրան, ինչպես նաև ակումբի երկրպագուներին: Բոլոր մարդիկ երևի ինձ կհասկանան, թե ինչքան դժվար էր ապրելը Մանչեսթերում առանց ընտանիքի: Ես ինչպես այս, այնպես էլ բոլոր մնացած որոշումներս կայացնում եմ միայն հանուն զավակներիս: Ես պետք է լինեմ նրանց կողքին, որպեսզի երջանիկ լինեմ: Ես հպարտ եմ այն ամենով, ինչերի հասել եմ "Սիթիի" հետ. դարձել եմ թիմի ավագ, առաջնության ռմբարկու և նվաճել եմ "Անգլիայի գավաթը": Ես հույս ունեմ, որ բոլորն ինձ կհասկանան, քանի որ երբ ես խաղադաշտում էի, ապա երբեք ինձ չէի խնայում: Վստահ եմ, որ մոտ ժամանակներս "Մանչեսթեր Սիթին" ավելի մեծ հաջողությունների է հասնելու":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 412 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0