11:24 Տևեսի տրանսֆերային պատմությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին | |
Արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի` "Մանչեսթեր Սիթիից" հեռանալու պատմությունը կարծես թե մոտեցել է իր տրամաբանական ավարտին: Արդեն այսօր հայտնի է դարձել, որ միանգամից 2 թիմեր կարողացել են համաձայնություն ձեռք բերել "քաղաքաբնակների" հետ: Ինչպես հաղորդում է իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը, Միլան քաղաքը ներկայացնող "Ինտերը" Տևեսի համար իր առաջարկած գումարը ավելացրել է` հասցնելով մինչև 20.7 մլն եվրո ֆունտ ստեռլինգի, ինչպես նաև միլանցիները պատրաստ են մոռանալ "Սիթիի" 5.8 մլն ֆունտ ստեռլինգ պարտքի մասին, որը պետք է վճարեին "քաղաքայինները" նախորդ տարի Բալոտելլիին ձեռք բերելու համար (Խմբ. Նշենք, որ այդ պարտքը "Սիթին" պետք է վճարեր դեռևս կես տարի առաջ): Մյուս կողմից ֆրանսիական հեղինակավոր France
Press պարբերականը տեղեկացնում է, որ "Սիթին" համաձայնել է նաև փարիզյան "ՊՍԺ" ակումբի առաջարկի հետ, ով արգենտինացու համար պատրաստ է վճարել 25 մլն ֆունտ ստեռլինգ գումար, ինչպես նաև ևս 5 մլն ֆունտ ստեռլինգ Տևեսի` փարիզյան ակումբում հաջող մեկնարկ ունենալու դեպքում:
Հավելենք, որ մոտ օրերս արդեն պարզ կդառնա, թե կոնկրետ որ ակումբ է տեղափոխվելու Տևեսը, որի մասին կարող եք կարդալ մեր հետագա նորություններից որևէ մեկում: | |
|
Total comments: 0 | |