Թուրինի "Յուվենթուսի" ղեկավարությունը լրջորեն է տրամադրված նոր մրցաշրջանին և պատրաստվում է մեծ խաղացողների գնել: Այդ խաղացողներից մեկը կարող է դառնալ անգլիական "Մանչեսթեր Սիթի" արգենտինացի ռմբարկու Կառլոս Տևեսը, քանի որ թուրինցիների քթի տակից տանում են այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ալեքսիս Սանչեսն ու Ջուզեպպե Ռոսսին: Տևեսի համար թուրինյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է վճարել շուրջ 35 մլն եվրո: Իր հերթին Տևեսը վաղուց է "երգում", որ ցանկանում է հեռանալ Անգլիայից, որտեղ շատ անհարմարավետ է զգում: "Յուվենթուսում" Տևեսին դիտարկում են որպես վերածննդի խորհրդանիշի:
|