09:40 Տևեսը ուզում է "Մոնակո" տեղափոխվել | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Կառլոս Տևեսը այժմ իր տպավորություններն է հայտնել Ֆրանսիա հնարավոր տեղափոխվելու մասին. "Կար մի ժամանակ լուրջ հետաքրքրություն "ՊՍԺ"-ի կողմից: Մենք խոսեցինք Լեոնարդոյի հետ, բայց չկարողացանք ընդհանուր հայտարարի գալ: Բայց այդ տարբերակը շատ հետաքրքիր էր, քանի որ Ֆրանսիայի առաջնությունը իրոք շատ արագ է զարգանում: Ինձ համար ոչ մի խնդիր չկա Փարիզ կամ ընդհանրապես Ֆրանսիա տեղափոխվելու հարցում: Այսպես ասեմ՝ "Մոնակոն" ևս համարվում է ֆրանսիական առաջնության ամենահզոր թիմերից մեկը: Ցանկացած խաղացող կտեղափոխվեր այնտեղ: Բայց ես դեռևս "Սիթիի" հետ 1 տարվա գործող պայմանագիր ունեմ: Ես արդեն երջանիկ եմ այստեղ, ինձ դուր է գալիս "Պրեմիեր լիգայում" խաղալը: Ամեն դեպքում ինձ համար հետաքրքիր էր "Մոնակոյի" արագ զարգացման հեռանկարը: Բացի այդ ես լավ գիտեմ մարզիչ Կլաուդիո Ռանյերիին: Նա արդեն ապացուցել է, որ հոյակապ մասնագետ է: Այնտեղ խաղալը շատ լավ կլիներ": Հավելենք, որ ներկայիս ակումբում Կառլոս Տևեսը վաստակում է շաբաթական շուրջ 250 հազար ֆունտ: "Սիթիի" ղեկավարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել խաղացողի ապագայի վերաբերյալ: Ներկայումս ֆուտբոլիստի նկատմամբ, բացի վերոնշյալ 2 ֆրանսիական ակումբներից, հետաքրքրություն են ցուցաբերում նաև "Չելսին", "Արսենալը", "Լիվերպուլը" և "Տոտենհեմը":
| |
|
Total comments: 0 | |