Home » 2011 » Օգոստոս » 4 » Տևեսը խուսափո՞ւմ է Մանչեսթեր վերադառնալուց
17:41
Տևեսը խուսափո՞ւմ է Մանչեսթեր վերադառնալուց
 Ինչպես հայտնում են բրիտանական թերթերը, "Մանչեսթեր Սիթին" թույլ է տվել իրեն պատկանող արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսին բաց թողնել Անգլիայի "Սուպերգավաթային" հանդիպումը "Մանչեսթեր Յունայթեդի" հետ, որը տեղի կունենա այս շաբաթ՝ օգոստոսի 7-ին: Մեզ հասած ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ "քաղաքաբնակների" ղեկավարությունը թույլ է տվել արգենտինացուն մի փոքր ևս հանգաստանալ "Ամերիկայի գավաթի" ծանր խաղարկությունից հետո:

Թեև անգլիական մամուլից հայտնում են նաև, որ Տևեսը ոչ թե փորձում է հավելյալ հանգիստ վաստակել, այլ բանակցություններ է վարում բրազիլական "Կորինտիանսի" հետ և շատ շուտով կարող է կրկին կրել այդ թիմի մարզաշապիկը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0