Բրազիլական "Կորինտիանսն" իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ այդպես էլ չի
հաջողվել համաձայնության գալ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի 28-ամյա հարձակվող Կառլոս Տևեսի
տեղափոխության հարցում, քանի որ հուլիսի 20-ին Բրազիլիայում փակվում է
տրանսֆերային պատուհանը: Այնուամենայնիվ, բրազիլական ակումբի պաշտոնական կայքում նշված է, որ իրենք հույս ունեն "մոտ ապագայում ձեռք բերել Տևեսին":
|