Home » 2012 » Փետրվար » 13 » Տևեսը կվերադառնա "Սիթի"
19:44
Տևեսը կվերադառնա "Սիթի"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" արգենտինացի հարձակվող Կառլոս Տևոսի գործակալը տեղեկացնում է, որ հարձակվողը մոտակա օրերս կմիանա "Սիթիին": Հաղորդենք, որ Կառլոսը մանչեսթերյան ակումբի հետ չէ արդեն սեպտեմբերից: Հիշեցնենք, որ այդ ժամանակ նա մեկնեց հայրենիք` հայտարարելով, որ երբեք չի վերադառնա "Սիթի": Չնայած Տևեսի հայտարարություններին` "քաղաքայինների" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, ում թիմին վերջերս գոլերը մեծ դժվարությամբ են տրվում, հայտարարել է, որ պատրաստ է ընդունել արգենտինացուն: Կառլոսի գործակալներ Փոլ Մաք-Քարթին և Կիա Ջուրաբչանոն Sky Sports պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են, որ կողմերը շուտով համաձայնության կգան. "Բանակցությունները շատ լարված են ընթանում, և արդեն 10 օրվա մեջ մենք շատ հարցերում կարողացել ենք համաձայնության գալ: Մանչինին պատրաստ է ընդունել Տևեսին, և վերջինս նույնպես ուզում է վերադառնալ ու խաղալ "Սիթիի" կազմում: Տևեսը ուզում է վերադառնալ և օգնել թիմին նվաճել չեմպիոնական տիտղոսը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0