Home » 2012 » Փետրվար » 21 » Տաղանդներն ընտրություն են կայացնում
17:13
Տաղանդներն ընտրություն են կայացնում
 Հոլանդական "Այաքսի" կազմում այժմ հանդես եկող երկու երիտասարդ ու միևնույն ժամանակ բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներ Քրիստիան Էրիկսենը և Յան Վերտոնգենը, այս մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ առաջարկներ ստանալով եվրոպական տարբեր գերակումբներից, սկսել են արդեն իսկ ընտրություն կատարել: Ըստ տեղեկությունների` հիմա էլ այս երկու երիտասարդների ծառայություններով հետաքրքրված է ռուսական "Մանչեսթեր Սիթին" կամ պարզապես Մախաչկալայի "Անժին": Հաղորդվում է, որ այն բանից հետո, ինչ "Եվրոպայի լիգայի" 1/16 փուլի շրջանակներում Ամստերդամում "Մանչեսթեր Յուանյթեդի" հետ կայացած խաղում "մանկունյացիներին" 0-2 հաշվով պարտվելուց հետո հոլանդական մեծանուն թիմի ֆուտբոլիստները տարբեր եզրակացություններ են արել: Էրիկսենի համար հոլանդացիները ցանկանում են ստանալ ոչ պակաս, քան 15 մլն եվրո, իսկ ահա Վերտոնգենին պատրաստ են վաճառել 12 մլն եվրոյով: Եթե ռուսական ակուբը հանկարծ չկարողանա մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը գնել երիտասարդ բելգիացուն և դանիացուն, ապա հոլանդացիներն այս ֆուտբոլիստների տրանսֆերները կփորձեն իրականացնել արդեն ամռանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0