18:54 Տարոն Ոսկանյան. "Հովսեփյանը հիանալի օրինակ է բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար" | |
Երեկ Հայաստանի ազգային հավաքականի Լիտվայի ընտրանու դեմ անցկացրած 150-րդ հանդիպումը դարձավ նաև նորամուտի խաղ: Հանդիպման 28-րդ րոպեին ազգային հավաքականի մարզաշապիկով էլ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ "Փյունիկի" երիտասարդ պաշտպան Տարոն Ոսկանյանը, ով փոխարինեց Ռոբերտ Արզումանյանին: "Փյունիկի" պաշտոնական կայքին տված հարցազրույցում Տարոնը պատմել է խաղից հետո իր մոտ առկա տպավորությունների մասին. "Ընկերական հանդիպում էր, բայց մենք միայն հաղթանակի ձգտումով էինք միայն խաղադաշտ դուրս եկել: Միգուցե ամբողջ 90 րոպեն չկարողացանք նույն մակարդակով անցկացնել, բայց կարևոր էր, որ հաղթեցինք և բարձր տրամադրությամբ ավարտեցինք տարին: Այդ խաղից հետո շատ մեծ տպավորություններ ունեմ, աննկարագրելի զգացողություն է հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալը: Սա էլ իմ նորամուտն էր ազգային թիմում ու անչափ ուրախ եմ, որ այն հաղթանակով ավարտվեց: Լիտվայի ազգային ընտրանու հետ հանդիպումը Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղն էր: Նրա կողքին ազգային հավաքականում խաղալ ինձ չհաջողվեց, սակայն "Փյունիկում" բախտ եմ ունեցել մարզվել ու խաղալ հենց Սարգիսի կողքին: Այդ ընթացքում նրանից շատ բան եմ հասցրել սովորել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Ընդհանրապես, նա շատ հիանալի օրինակ է բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Նրան ամենալավն ու բարին եմ ցանկանում: Շատ ուրախ եմ, որ հիմա էլ նա շարունակում է մնալ հավաքականի կողքին: Իսկ թե հենց ով կփոխարինի նրան, կարծում եմ` մեր մարզիչն ավելի լավ գիտի: Սարգիսին փոխարինելը դժվար կլինի, բայց մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ստանձնել այդ պարտականությունները: Ում էլ ընտրի մարզիչը, իրոք արժանի փոխարինող կլինի":
| |
|
Total comments: 0 | |