09:44 Տարվա լավագույն մարզչի թեկնածուներն արդեն հայտնի են | |
Այդ կոչմանը հավակնում են 10 մարզիչներ:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է
նաեւ «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի քվեարկության սկիզբը: Նշենք, որ
քվեարկությունը կտեւի մինչեւ 2011 թ-ի նոյեմբերի 24-ը ներառյալ:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում առաջադրված են հետեւյալ հավակնորդները` 1. Արկադի Անդրեասյան («Արարատ»), 2. Սեւադա Արզումանյան («Ուլիս»), 3. Վարդան Բիչախչյան («Շիրակ»), 4. Յոզեֆ Բուբենկո («Միկա»), 5. Արմեն Գյուլբուդաղյանց («Իմպուլս»), 6. Աբրահամ Խաշմանյան («Գանձասար»), 7. Վարդան Մինասյան (Հայաստանի ազգային հավաքական, «Փյունիկ»), 8. Ռաֆայել Նազարյան (Հայաստանի երիտասարդական հավաքական, «Բանանց»), 9. Վարազդատ Ավետիսյան (Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական), 10. Սուրեն Չախալյան (Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքական): Ըստ կարգի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի որոշման իրավունքը տրվում է` 1. ՀՖՖ գործկոմի անդամներին, 2. 2011 թ-ի Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին, 3. 2011 թ-ի Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին, 4. 2011 թ-ի Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին, 5. 2011 թ-ի Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներին եւ տեսուչներին, 6. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հ.Գ.: Հավելենք, որ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի ցուցակի մեջ ընդգրկվում են` 1. Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների թիմերի գլխավոր մարզիչները, 2. Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, 3. Քվեարկողներին առաջարկվում է վերը նշված սկզբունքով կազմված մարզիչների ցուցակը, որից պետք է ընտրել լավագույն երեքին (ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց ակումբի թեկնածուի օգտին), 4. Միավորների հաշվարկը կատարվելու է հետեւյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր, 5. Միավորների հաշվարկը կատարվում է ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից, եւ արդյունքները հրապարակվում են ԶԼՄ-ներում: Քվեաթերթիկը ՀՖՖ պետք է ներկայացնել փակ ծրարով: | |
|
Total comments: 1 | |
| |