Ինչպես հայտնում է իտալական Calciomercato հանրահայտ կայքը, "Միլանի" ղեկավարությունը պատրաստվում է պորտուգալական "Բենֆիկային" վարձավճարային հիմունքներով զիջել իր ձախ եզրային պաշտպան Տայե Տայվոյին, ով այդպես էլ չի կարողանում հարմարվել "ռոսոներիների" խաղաոճին: Միլանցիները պատրաաստվում են նիգերացու փոխարեն թիմ հրավիրել կատալոնական "Բարսելոնայի" բրազիլացի պաշտպան Մաքսվելին:
|