Home » 2011 » Ապրիլ » 24 » Տայվոն մոտ է "Միլանին"
18:06
Տայվոն մոտ է "Միլանին"
Իտալական "Միլանն" այս ամառ, ամենայն հավանակությամբ, ձեռք կբերի ֆրանսիական "Մարսելի" նիգերիացի եզրային պաշտպան Տայե Տայվոյի տրանսֆերը: Խաղացողի նկատմամբ միլանցիներն արդեն վաղուց անտարբեր չեն: Հիշեցնենք, որ նիգերիացու պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և Տայվոն պլանավորում է փոխել աշխատավայրը: Իսկ ահա մարսելցիների սպորտային տնօրեն Ժոզե Անիգոն ֆրանսիական ԶԼՄ-ներին անուղղակիորեն հասկացրել է, որ Տայվոն բանակցություններ է վարում իտալական գրանդի հետ և այդ բանակցությունները կարող են դրական ավարտ ունենալ մինչև ամսվա վերջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1