Home » 2011 » Հուլիս » 24 » Տեղի ունեցավ անսպասելին
08:28
Տեղի ունեցավ անսպասելին
 Երեկ տեղի ունեցան մի շարք ընկերական հանդիպումներ: Չենք կարող ասել բոլոր ֆուտբոլասերները, սակայն կատալոնական "Բարսելոնայի" գրեթե բոլոր երկրպագուները գիտեին, որ երեկ իրենց սիրելի թիմն ուշ երեկոյան` 00:30-ին, այս մրցաշրջանում իր առաջին ընկերական հանդիպումն է անցկացնելու խորվաթական "Հայդուկ" ակումբի հետ: Շատերը սպասում էին, որ կատալոնական "այլմոլորակայինները", ովքեր նախորդ մրցաշրջանում հեշտությամբ հաղթահարում էին իրենց չեմպիոնական ճանապարհին հայտնված բոլոր ակումբներին, հեշտությամբ կկարողանան ջախջախել խորվաթներին, սակայն այդ ֆուտբոլասերների սպասումները չարդարացան: Հանդիպմանը Պեպ Գվարդիոլան խաղադաշտ էր դուրս բերել գրեթե ողջ հիմնական կազմը (Խմբ. բացակայում էին միայն "Ամերիկայի գավաթին" մասնակցած ֆուտբոլիստները): Կատալոնացիներն անընդհատ գրոհում էին, սակայն հայդուկցիները պրոֆեսիոնալ ձևով պաշտպանվում էին: Վերջիններս նույնիսկ կարողանում էին հակագրոհներ կազմակերպել, որոնք ավելի էին սրում հանդիպումը: Շուրջ 90 րոպե գրոհների տարափ էր "Հայդուկի" դարպասապահի վրա, սակայն վերջինս չէր ցանկանում, որպեսզի իր պաշտպանած դարպասում գնդակ հայտնվեր, որի համար անում էր ամեն ինչ: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Հ.Գ.: Վստահ կարող ենք ասել, որ սա ամռան առաջին անակնկալն է ֆուտբոլասերներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hayk | Tags: Ամերիկայի գավաթ, Պեպ Գվարդիոլա, Հայդուկ, ընկերական հանդիպում, անակնկալ, ֆուտբոլասեր, այլմոլորակայիններ, Բարսելոնա | Rating: 3.0/2
Total comments: 141 2 »
1-10 11-14