Home » 2011 » Դեկտեմբեր » 16 » Տեղի ունեցավ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի վիճակահանությունը
19:07
Տեղի ունեցավ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի վիճակահանությունը
 Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: 16 թիմեր բաժանվեցին երկու զամբյուղների, որոնցից մեկում տեղ զբաղեցրին իրենց խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը ("Բարսելոնա", "Ռեալ Մադրիդ", "Բավարիա", "Չելսի", "Արսենալ", "Ինտեր", "Բենֆիկա", "ԱՊՕԵԼ"), երկրորդում' երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը ("Միլան", "Լիոն", "Նապոլի", "Բայեր", "Զենիթ", "ԲԿՄԱ", "Մարսել", "Բազել"): Չեմպիոնների լիգայի  խաղարկության 2011/12թթ. մրցաշրջանի 1/8 եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը.


"Լիոն" – "ԱՊՕԷԼ"


                                                                                                     "Նապոլի" – "Չելսի"


"Միլան" – "Արսենալ"


"Բազել" – "Բավարիա"

 

"Բայեր" – "Բարսելոնա"

 

"ԲԿՄԱ" – "Ռեալ Մադրիդ"

 

"Զենիթ" – "Բենֆիկա"

 

"Մարսել" – "Ինտեր"


     Խմբերի հաղթողները 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացնեն հյուրընկալվելիս: Դրանք կկայանան փետրվարի 14-15-ին և 21-22-ին, իսկ ահա պատասխան խաղերը կկայանան մարտի 6-7-ին և 13-14-ին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0