Միլանի "Ինտերը" հիանալի է հանդես գալիս բրազիլացի Լեոնարդոյի ղեկավարությամբ, քանի որ թիմը նրա առաջնորդությամբ անցկացրած հինգ հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ:Երեկ իտալական ակումբը սեփական հարկի տակ անցկացրեց "Չեզենայի" հետ հետաձգված հանդիպումը, որում վերջինիս նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակի հասավ: Հանդիպման առաջին քառորդից հետո "Ինտերը" հաշվի մեջ առաջ անցավ երկու գնդակով, որոնք մրցակցի դարպասն ուղարկեցին Դիեգո Միլիտոն և Սամուել Էտո'ն: Սակայն հ
...
Կարդալ ավելին
|
Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի տեղեկատվության համաձայն իտալական "Յուվենթուսի" ղեկավարությունը պաշտոնական առաջարկով դիմել է "Սևիլիային", որպեսզի թիմի բրազիլացի հարձակվող Լուիս Ֆաբիանոն մինչև ամառ վարձավճարով հանդես գա թուրինյան ակումբում, ինչին իսպանական ակումբը պատասխանել է, որ 30-ամյա ֆուտբոլիստին բաց կթողնի միայն կանոնավոր տրանսֆերի դեպքում և նրա համար պահանջել է 10 մլն. եվրո: Նշվում է, որ Լուիս Ֆաբիանոն "Յուվենթուս" տեղափոխվելու իր համաձայնությունը տվել է, իսկ վերջինիս գործակալն արդեն հասցրել է թուրինյան ակումբի տեխնիկական տնօրեն Բեբե Մարոտայի հետ համաձայնեցնել կնքվելիք պայմանագրի բ
...
Կարդալ ավելին
|
Նախկինում իտալական "Ինտերի" և "Լացիոյի" ճանաչված ֆուտբոլիստ արգենտինացի Դիեգո Սիմեոնեն կրկին վերադարձել է Իտալիա, սակայն այս անգամ մարզչի կարգավիճակով: Արգենտինացին Կատանիայի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մարկո Ջիաբաոլոյին: Դիեգո Սիմեոնեի համար Արգենտինայի սահմաններից դուրս դա մարզչական առաջին աշխատանքն է, քանի որ ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո նա գլխավորել է արգենտինական "Էստուդիադեսը", "Ռիվեր Փլեյթը" և "Սան Լորենցոն", որոնցից առաջին երկուսի հետ երկու անգամ հռչակվել է երկրի չեմպիոն: "Կատանիայի" ղեկավարությունը հույս ունի, որ Սիմեոնեն կկարողանա լավագույնս ղեկավարել թիմը, քանի որ սիցիլական ակումբում հանդես են գալիս 11 արգենտինացիներ:
|
Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտերում կատարվող բռնությունների դեմ պայքարող կոմիտեն անցկացնում է հետաքննություն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի "Ատլետիկո" Մադրիդ-"Մալյորկա" հանդիպման ժամանակ տիբունաներում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հանդիպումը սպասարկած մրցավար Միգել Անխել Գոմեսը պաշտոնական հաշվետվության մեջ նշել է, որ "Ատլետիկոյի" երկրպագուները ողջ խաղի ընթացքում ոչ պատշաճ արտահայտություններ են արել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի
...
Կարդալ ավելին
|
ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2010թ.-ի խորհրդանշական հավաքականը, որի կազմից վեցն աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականից են, իսկ այդ վեցից հինգն էլ ներկայացնում են կատալոնական "Բարսելոնա" ակումբը: Ընդհանուր առմամբ, կատալոնյան ակումբից, ՈւԵՖԱ-ի վարկածով խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են վեց ֆուտբոլիստներ, քանի որ, բացի իսպանացիներ Պիկեից, Պույոլից, Չավիից, Ինյեստայից և Վիլյայից, այդ ցանկում է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ արգենտինացի Լեոնել Մեսսին: Իսպանացի, բայց "Բարսելոնան" չներկայացնող միակ ֆուտբոլիստը մադրիդյան "Ռեալի" դարպասապահ Իկեր Կասիլյասն է: "Արքայական ակումբից" ներկայացված է նաև Քրիշտիանո Ռոնալդուն:
...
Կարդալ ավելին
|
La Parisien իսպանական հանդեսի երեկ ուշ երեկոյան տարածած տեղեկատվության համաձայն Մադրիդի "Ռեալի" եզրային պաշտպան Սերխիո Ռամոսը դադարեցրել է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ակումբի ղեկավարության հետ, թեև մի քանի ամիս առաջ նշվել էր, թե ամեն ինչ հարթ կանցնի ու իսպանացի աշխարհի չեմպիոնը նոր պայմանագիր կկնքի: Նշվում է, որ ֆուտբոլիստն այդ քայլին գնացել է թիմի առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդույի հետ անձնական հողի վրա ծագած վիճաբանությունից հետո: Ամեն ինչ կապված է այդ անսպասելի ընդհարման հետ, քանի որ հենց դրանից հե
...
Կարդալ ավելին
|
Իսպանական AS հանդեսն այսօր` վաղ առավոտյան, մի հոդված է հրապարակել, որում հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնում, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը, այնուամենայնիվ, կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Չնայած Մոուրինյոյի բացատրություններին և ահռելի ցան
...
Կարդալ ավելին
|
Երեկ Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր, ակումբի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում պորտուգալացու հարցազրույցը.
|
Աշխարհում ազգային հավաքականների մեջ ամենաթանկ մարզաշապիկը կհագնեն Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Nike ընկերությունը 40-ամյա պայմանագիր է ստորագրել ՖՖՖ-ի(Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի) հետ, ըստ որի ֆրանսիացիներն այդքան տարի պետք է կրեն այդ ընկերության մարզաշապիկներն ու սպորտային հանդերձանքը: Պայմանագրի ընդհանուր արժեքը բավականին մեծ է. այն կազմում է 320 մլն. եվրո:
|
Անգլիական "Չեմպիոնշիփը" ներկայացնող "Լեսթեր" ակումբի գլխավոր մարզիչ Սվեն Գորան Էրիքսոնը ցանկանում է իր թիմում տեսնել ֆրանսիացի հարձակվող Թյերի Անրիին: Շվեդ մասնագետն արդեն կապվել է Անրիի հետ և առաջարկել նրան, որպեսզի մինչև ամերիկյան MSL-ի նոր մրցաշրջանի սկսվելը (այսինքն` մարտի սկիզբ), երբ նա կվերադառնա Նյու Յորքի "Ռեդ Բուլզ" ակումբ, հանդես գա "Լեսթերում": Էրիքսոնն արդեն իր թիմ է բերել Յակուբու Այեգբենիին և ցանկանում է ևս մեկ արժեքավոր ֆուտբոլիստ բերել "Լեսթեր", որպեսզի կարողանա "Պրեմիեր լիգա" դուրս բերող ուղեգիր ձեռք բերել: Բանակցություններն ընթացքի մեջ են և դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացնեն կողմերը:
|
|