06:08 Տիագո Սիլվան տեղափոխվեց "ՊՍԺ" | |
Ինչպես հավաստիացնում են իտալական հայտնի ԶԼՄ-ները, "Միլանի" բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան դարձել է ֆրանսիական "ՊՍԺ"-ի ֆուտբոլիստ: Ըստ նախնական տեղեկությունների` խաղացողի համար ֆրանսիական կողմը վճարել է 50 մլն եվրո, իսկ անձամբ 27-ամյա խաղացողի հետ կնքվել է 5-ամյա պայմանագիր, ըստ որի` յուրաքանչյուր մրցաշրջանի համար խաղացողը կստանա 9 մլն եվրո` երկու անգամ շատ, քան "Միլանի" կազմում: Հարկ է նշել, որ դեռևս օրեր առաջ "ՊՍԺ"-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն, ով շատ լավ գիտի պաշտպանին, ասել էր, որ բանակցություններ են ընթանում, և "Միլանը" պատրաստ է իր տաղանդավոր խաղացողին վաճառել միայն 50 մլն եվրոյի դիմաց:
Հավելենք, որ Տիագո Սիլվան "Միլան" է տեղափոխվել 2007թ.-ին բրազիլական "Ֆլումինենսեից" 10 մլն եվրո փոխհատուցման դիմաց: | |
|
Total comments: 0 | |