13:43 Տիգրան Սարգսյան. "Մխիթարյանը նոր շունչ է տվել հայկական ֆուտբոլին" | |
ԱՊՀ և մերձբալթյան երկրների ու Վրաստանի խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ: "Մխիթարյանը հայտնի է ոչ միայն Ուկրաինայում, այլ բնականաբար նաև Հայաստանում: Նրա շնորհիվ ֆուտբոլը Հայաստանում ստացել է երկրորդ շնչառությունը, "Արարատ-73"-ից հետո մեզ մոտ ֆուտբոլը զարթոնք է ապրում, իսկ Մխիթարյանի դերն այդտեղ նշանակալի է",- ասել է վարչապետը: Նա ասել է, որ Մխիթարյանը կարողացել է փոփոխություն մտցնել հավաքականի խաղի մեջ: "Երիտասարդները սկսեցին հետաքրքրվել ֆուտբոլով: Առաջ ոչ ոք այդպես չէր հաճախում ֆուտբոլային հանդիպումների, որովհետև հավաքականն անընդհատ պարտվում էր, իսկ հիմա վիճակն այլ է",- Տիգրան Սարգսյանին ցիտում է РИА "Новости"-ն:
| |
|
Total comments: 0 | |