Ոuկրաինայի ազգային հավաքականի և Մյունխենի "Բավարիայի" հայտնի կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկին այնքան էլ չի բավարարում իրեն տրամադրվող խաղային ժամանակը, և ուկրաինացին արդեն ցանկանում է լքել մյունխենյան ակումբը: 33-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ գերմանական թիմ` "Համբուրգը": Տիմոշչուկն արդեն իսկ սկսել է բանակցությությունները "Համբուրգի" հետ: Հավելենք, որ նրա պայմանագիրը "Բավարիայի" հետ կավարտվի հաջորդ տարվա ամռանը: