Մյունխենի "Բավարիայի" և Ուկրաինայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը երեկ խոստովանել է, որ պատրաստվում է հաջորդ մրցաշրջանի համար նոր ակումբ փնտրել: Նրա խոսքով, եթե անգամ իրեն առաջարկեն երկարաձգել գալիք ամռանն ավարտվող պայմանագիրը, նա ավելի շուտ կլքի "Բավարիան", քան կմնա գերմանական այդ թիմում: "Կարծում եմ, որ ես կհեռանամ: Ի՞նչ իմաստ ունի երկարաձգել պայմանագիրը, եթե ես չեմ խաղում",- ասել է Տիմոշչուկը:
|