07:52 Տիտո Վիլանովա. "Վիրահատությունից հետո արդեն պատրաստ եմ" | |
Իսպանական "Բարսելոնայի" նորաթուխ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ով դեռևս վերջերս էր պառկել վիրահատական սեղանին սեփական մարմնի ուռուցքը հեռացնելու համար, վստահություն է հայտնել, որ իր թիմը պատրաստ է պայքարել Մադրիդի "Ռեալի" դեմ և գալիք մրցաշրջանում տիրանալ "Լա Լիգայի" չեմպիոնի կոչմանը: "Ես անում եմ իմ գործը և չեմ մտահոգվում, թե ով էր ինձնից առաջ աշխատում այստեղ: Իհարկե, իմ և Պեպի համեմատությունը ամենևին իմ օգտին չէ, սակայն թե՛ ես, թե՛ Խոսեպ Գվարդիոլան գրեթե 99.9 տոկոսով միևնույն բանն էինք մտածում: Ես երբեք ինձ նրա կողքին 2-րդը չէի զգում, քանի որ թիմի ներսում տեղի ունեցող ամեն ինչին էլ ակտիվորեն մասնակցում էի: Այն, ինչ ապրել եմ օրերս հիվանդանոցում, կարելի ասել, որ "Բարսելոնան" ղեկավարելը միայն երեխայական աշխատանք է լինելու ինձ համար: Ես արդեն խոսել եմ բժիշկների հետ, և նրանք ինձ վստահեցրել են, որ ես լիովին ունակ եմ մարզելու աշխարհի ուժեղագույն թիմը",- ասել է "կապտանռնագույնների" գլխավոր մարզիչը:
| |
|
Total comments: 0 | |