Home » 2011 » Ապրիլ » 23 » Տոլդո. "Լեոնարդոն ընդհանրապես կապ չունի "Ինտերի" խնդիրների հետ"
10:02
Տոլդո. "Լեոնարդոն ընդհանրապես կապ չունի "Ինտերի" խնդիրների հետ"
 Հանրահայտ դարպասապահ Ֆրանչեսկո Տոլդոն, ով նախորդ տարի ավարտել էր իր կարիերան "Ինտերում", մեկնաբանել է իր նախկին ակումբում ստեղծված իրավիճակը:
Տոլդոյի խոսքերն է մեջբերում իտալական La Gazzetta dello Sport պարբերականը. "Դժվար է կանխագուշակել, թե ինչպես կդրսևորի իրեն "Ինտերն" ամառային միջմրցաշրջանում, բայց մեկ բան ակնհայտ է` անհրաժեշտ են փոփոխություններ: Այսօրվա արդյունքը ոչ մեկին չի բավարարում: Սակայն այս խնդիրը ոչ մի կապ չունի նորանշանակ գլխավոր մարզչի հետ: Հուսով եմ, որ Լեոնարդոյի ապագան կապված կլինի "ներաձուրիի" հետ: Նա հիանալի մասնագետ է: Բրազիլացին մեծ աշխատանք է կատարել, ինչը չի կարելի թերագնահատել: Ինչ վերաբերվում է դարպասպահի դիրքին, ապա, կարծում եմ, որ Ժուլիո Սեզարին փոխարինելու մասին վաղ է մտածել: Նա դեռ ընդամենը 31 տարեկան է և նախկինի պես համարվում է լավագույններից մեկն աշխարհում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0