Home » 2011 » Սեպտեմբեր » 19 » Տոմսեր գրեթե չեն մնացել. սպասե՞նք վերավաճառքի
08:03
Տոմսեր գրեթե չեն մնացել. սպասե՞նք վերավաճառքի
 Հոկտմբերի 7-ին կայանալիք Եվրո 2012 մրցաշարի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպման տոմսերը վաճառվում են աննախադեպ արագությամբ ու ծավալով: Արդեն այսօր՝ տոմսերի վաճառքի մեկնարկից հետո վեցերորդ օրը Վ. Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտի հարևանությամբ գործող տոմսարկղերում արդեն հնարավոր չէ գնել 8000 և 5000 դրամ արժողությամբ արևմտյան և արևելյան տրիբունաների տոմսեր, քանի որ դրանք վաղուց արդեն սպառվել են: Վաճառքում միայն դարպասների հետևում գտնվող հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսեր են մնացել, որոնք նույնպես վաճառվում են գերարագությամբ: Կան մարդիկ, ովքեր մեծ քանակությամբ տոմսեր են գնում: Բոլորն արդեն տեսել են, թե ինչպես լրագրողների ներկայությամբ մի մարդ միանգամից հարյուր տոմս գնեց մարզադաշտի տոմսարկղից: Սրանից կարելի է ենթադրել, որ խաղի օրը տոմսերը վերավաճառվելու են սև շուկայում շատ բարձր գներով:
 Հիշեցնենք, որ խաղը կկայանա Երևանի ժամանակով 20:00-ին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 614 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0