Home » 2011 » Սեպտեմբեր » 14 » Տոմսերի վաճառքն արդեն սկսված է
21:49
Տոմսերի վաճառքն արդեն սկսված է
 Այսօր վաղ առավոտից սկսվել է հոկտեմբերի 7-ին կայանալիք Եվրո 2012 մրցաշարի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպման տոմսերի վաճառքը: Հայ մարզասերների շրջանում հսկայական հետաքրքրություն առաջացրած այդ խաղի տոմսեր ձեռք բերելու համար արդեն առաջին իսկ օրը մեծ աշխուժություն է նկատվել Երևանի Վ. Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտի մոտակայքում գործող տոմսարկղերի մոտ: Սակայն, ինչպես երևում է, նույնիսկ տոմսերի վաճառքի առաջին օրը ոչ բոլոր ֆուտբոլասերները կարողացան իրենց ցանկացած տոմսերը գնած հեռանալ "Հանրապետական" մարզադաշտից: Այժմ թեև տոմսարկղերում դեռևս առկա են արևմտյան (մեկ տոմսի արժեքն է 8000 դրամ), ինչպես նաև հյուսիսային ուհարավային տրիբունաների տոմսեր (մեկ տոմսի արժեքն է 3000 դրամ), սակայն արևելյան տրիբունաների սիրահարները` մոլի ֆուտբոլասերները, (մեկ տոմսի արժեքն է 5000 դրամ) հիասթափված հեռացան: Բանն այն է, որ վաճառքում արդեն իսկ այսօրվանից չկան երկրորդ սեկտորի տոմսեր (տրիբունայի միջին հատվածը, որտեղ գրեթե միշտ հավաքված են լինում ամենամոլեռանդ երկրպագուները), իսկ եղածներն էլ երրորդ կամ չորրորդ կարգի նստատեղերի տոմսեր են: Նշենք նաև, որ ֆուտբոլասերներից ոմանք ստիպված այլ տոմսեր էին գնում, իսկ լավատեսներն էլ սպասում էին նոր տոմսերի ստանալուն: Տոմսարկղի աշխատակիցները դժվարացան ասել, թե արդյոք նոր տոմսեր կստացվեն, թե արդեն դրանք վաճառվել են կոլեկտիվ հայտերով:
Հիշեցնենք, որ սա Հայաստանի հավաքականի վերջին տնային խաղն է Եվրո-2012-ի ընտրական B խմբում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 488 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0