Home » 2011 » Հուլիս » 20 » Տորես. "Ես պատրաստ եմ նոր մրցաշրջանին"
21:01
Տորես. "Ես պատրաստ եմ նոր մրցաշրջանին"
 Լոնդոնի "Չելսիի" և Իսպանիայի ազգային հավաքականի առաջնային հարձակվող Ֆեռնանդո Տորեսն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ լրագրողի հետ կիսվել է նոր մրցաշրջանի համար տարվող նախապատրաստական աշխատանքների մասին խոսելով: Իսպանացի "Էլ Նինյոն" ասել է. "Լավ է, երբ թիմի հիմնական կազմում հայտնվելու համար կա պայքար: Կարևորն այն է, որ միշտ լինես լավ մարզավիճակում և մրցաշրջանը սկսես որքան հնարավոր է լավ: Բացի դրանից, մինչմրցաշրջանային նախապատրաստական աշխատանքների ժամանակ պետք է ընկերական հանդիպումներ անցկացնես լավ ակումբների հետ: Մենք պետք է ապացուցենք, որ մնացածից լավ ենք խաղում, ինչի համար պետք է անընդհատ հաղթանակներ տոնենք: Ես ինձ շատ լավ եմ զգում: Նոր մրցաշրջանն ինձ համար նորի սկիզբն է: Նախորդ մրցաշրջանի վերջին 4 ամիսներն ինձ համար այդքան էլ հաճելի չէին: Վերջին 5 տարիների ընթացքում ես գրեթե հանգիստ չեմ ունեցել, ուստի ստացած հանգիստն ինձ շատ է ոգևորել: Ես հանգստացել եմ, հիանալի ժամանակ եմ անցկացրել ընտանիքիս հետ և այժմ պատրաստ եմ նոր մրցաշրջանի մեկնարկին և նոր փորձությունների հաղթահարմանը",-լավատեսորեն ասել է Տորեսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Hayk | Tags: Իսպանիա, հարցազրույց, Ֆեռնանդո Տորես, Չելսի, մարզավիճակ, մրցաշրջան, Լոնդոն | Rating: 5.0/1
Total comments: 0