17:28 Տորրես. "Չավին ու Ինյեստան խաղադաշտում "ասողներ" են" | |
Լոնդոնի "Չելսիի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը լրագրողների հետ խոսել է "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում վաղը "Բարսելոնայի" հետ կայանալիք խաղի մասին: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է "Էլ-Նինյոյի" խոսքերը. "Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ ներկայիս դրությամբ "Բարսելոնան" մյուս ակումբներից մեկ քայլով առաջ է գտնվում: Բոլորդ էլ ինձանից շատ լավ գիտեք, որ "Չեմպիոնների լիգայի" վերջին 5 մրցաշարերում "Բարսելոնան" միշտ էլ խաղացել է կիսաեզրափակչում: Դե եկեք ու կրկնեք այս հաջողությունը: Չավին ու Ինյեստան գտնվում են այնպիսի ֆուտբոլիստների շարքում, ովքեր խաղադաշտում "ասողներ" են և նրանք են թելադրում թիմի խաղը: Նրանց դեմ դուրս խալով խաղադաշտ որպես մրցակից՝ պետք է հասկանանք, որ հենց նրանց խաղից է կախված "Բարսելոնայի" խաղը: Շատ թիմեր, ովքեր հնարավորություն են ունեցել խաղալ "Բարսելոնայի" դեմ, կարծել են, որ նրանց հաղթելու համար պետք է գնդակին տիրեն: Չեմ կարծում, որ այդպիսի բան հնարավոր է անել: Նրանցից գնդակ խլելու դեպքերի մեծ մասը ձախողվում է, իսկ ահա դրա վրա ծախսված էներգիան անվերադարձ է, ուստի թիմը հոգնում է, իսկ "Բարսելոնան" հեշտորեն հաղթում է մրցակցին: Մենք չենք պատրաստվում այդպիսի հիմարություն անել":
| |
|
Total comments: 0 | |