Ինչպես նշում են իտալական հայտնի ԶԼՄ-ները, Լոնդոնի "Չելսիի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսի գործակալը ժամանել է Իտալիա, որպեսզի հռոմեական "Ռոմայի" ղեկավարության հետ քննարկի խաղացողի` "Ա Սերիայի" լավագույն թիմերից մեկում խաղալու կարևոր հարցը: "Եթե հռոմեացիները ցանկանում են գնել իմ հաճախորդին, ապա նրանք պետք է մոտակա ամռանը դիմեն "Արիստրոկրատների" ղեկավարությանը",- ասել է Ֆեռնանդո Տորրեսի գործակալ Անտոնիո Սանսը:
|