Անգլիական մամուլը ահազանգում է. "Չելսիի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը չի կարողանում մրցակցի դարպասները գրավել 2011թ.-ի սեպտեմբերից: Ինչպես հաղորդում է BBC հանրահայտ ռադիոկայանը, ֆուտբոլիստը խաղային երաշտ է ապրում: Երեկ լոնդոնյանը թիմը 0-0 հաշվով ոչ-ոքի խաղաց "Նորվիչի" հետ ու այդ խաղում իսպանացի հարձակվողը, մի քանի նպաստավոր պահեր ունենալով, կրկին ձեռնունայն մնաց: Հարկ է նշել, որ վերջին անգամ իսպանացուն հաջողվել է գոլի հեղինակ դառնալ "Պրեմիեր լիգայի" 6-րդ տուրում` "Սոունզիի" հետ հանդիպման ժամանակ: Այդ պահից սկսած Ֆեռնանդո Տորրեսն արդեն 17 խաղ է, ինչ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ:
|