Գերմանական հեղինակավոր պարբերականները տեղեկացնում են, որ Գերմանիայի ազգային հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Տորստեն Ֆրինգսը ֆուտբոլային կարիերայի մայրամուտը կանցկացնի ամերիկյան "Տորոնտոյում: Նա այդ թիմ է տեղափոխվել" ազատ խաղացողի կարգավիճակով: Նախկինում Ֆրինգսը խաղացել է միայն գերմանական թիմերում. "Ալեմանիա", "Բավարիա", "Բորուսիա Դորտմունդ" և Բրեմենի "Վերդեր", վերջինիս կազմում խաղացել է շուրջ 12 տարի:
|