Անգլիական "Չեմպիոնշիփի" ներկայացուցիչ "Բիրմինհեմի" դեռևս 19-ամյա դարպասապահ Ջեկ Բաթլենդը արդեն իսկ շատ մեծ ժողովրդականություն է վայելում "Պրեմիեր լիգայի" առաջատար թիմերի սելեկցիոնների շրջանում: Պատահական չէ, որ այս խաղացողի նկատմամբ լուրջ ուշադրություն է դարձրել անգամ լոնդոնյան "Տոտենհեմը", որի ղեկավարությունը պատրաստ է Անգլիայի ազգային ընտրանու կազմում վերջերս արդեն նորամուտ ունեցած խաղացողի համար մոտ 8 մլն ֆունտ վճարել` շրջանցելով անգամ "Սաութհեմփթոնի" 6 մլն ֆունտի առաջարկը: Բացի այդ` տաղանդավոր խաղացողի նկատմամբ անտարբեր չեն նաև "Պրեմիեր լիգայի" այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են "Լիվերպուլն" ու "Մանչեսթեր Սիթին", որոնք զգում են խաղացողի կարիքը: Հ.Գ.: Այս օգոստոսին դարպասապահը իր նորամուտն է նշել Անգլիայի ընտրանու կազմում` դառնալով երբևէ խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ դարպասապահը Անգլիայի ազգային հավաքականի գրեթե 100-ամյա պատմության մեջ:
|