Իտալական "Ռոմայի" հարձակվող Մարկո Բորիելլոն մոտակա 48 ժամերի ընթացում կարող է տեղափոխվել անգլիական "Տոտենհեմ", որի ղեկավարությունն արդեն հիմա սկսել է իտալացի խաղացողի ձեռքբերման աշխատանքներ իրականացնել: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` 30-ամյա ֆուտբոլիստը Անդրե Վիլլաշ-Բոաշի տրանսֆերային ծրագրի գլխավոր թիրախն է այս ամռան համար: Սպասվում է, որ այս տրանսֆերը կլինի վարձակալական հիմունքների վրա հիմնված տեղափոխություն: