Home » 2012 » Օգոստոս » 28 » "Տոտենհեմը" վերջապես նորմալ դարպասապահ կունենա
07:53
"Տոտենհեմը" վերջապես նորմալ դարպասապահ կունենա
 Ֆրանսիական "Լիոնի" հիմնական 25-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը շատ մոտ է անգլիական "Տոտենհեմ" տեղափոխվելուն, քանի որ երկու ակումբներն էլ արդեն նախնական համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Լոնդոնցիները պատրաստ են Ֆրանսիայի ազգային ընտրանու 25-ամյա խաղացողի համար շուրջ 16 մլն եվրո վճարել, մնում է միայն ֆուտբոլիստը ցանկություն ունենա Անգլիայում խաղալու: "Ես արդեն բանակցություններ էլ եմ վարել "Տոտենհեմի" նախագահ Դանիել Լևիի հետ: Մենք շատ մոտ ենք ամեն ինչ բարեհաջող կերպով ավարտելուն: Ես նաև միշտ Ուգոյին եմ տեղյակ պահել, թե ինչ է կատարվում: Այժմ ամեն ինչ հենց նրա ձեռքին է, քանի որ նա վաստակել է իր վերջին խոսքի իրավունքը մեր թիմում",- ասել է "Լիոնի" նախագահ Ժան-Միշել Օլասը, ով մինչև վերջերս հայտարարում էր, թե այս մրցաշրջանում Ուգո Լյորիսը հաստատ չի հեռանա թիմից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 365 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0