Ըստ բրիտանական մամուլի` լոնդոնյան "Տոտենհեմը" փորձում է ձեռք բերել Ամստերդամի "Այաքսի" բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենին, ում համար առաջարկում է ավելի քան 6.5 միլիոն ֆունտ: Ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ Վերտոնգենը միշտ երազել է խաղալ հենց անգլիական "Պրեմիեր լիգայում", սակայն առայժմ վաղ է որևէ բանի մասին հստակորեն խոսելը:
|