Լոնդոնի "Տոտենհեմը" նոր դարպասապահի փնտրտուքների մեջ է, քանի որ Բրեդ Ֆրիդելը արդեն 40 տարեկան է և կարող է ավարտել կարիերան մոտակա տարիներին: Եվ այսպես, անգլիական ակումբի սելեկցիոներների ուշադրության կենտրոնում է հայտնվել հոլանդական "Տվենտեի" դարպասապահ Նիկոլայ Միխայլովը: Ինչպես տեղեկացնում է The Mail պարբերականը, բուլղարացու համար "խթանները" պատրաստ են դարպասապահի համար վճարել 5 միլիոն ֆունտ ստեռլինգ:
|