Լոնդոնի "Տոտենհեմը" ցանկանում է ձեռք բերել "Բլեքբեռնի" աժդահա պաշտպան Քրիստոֆեր Սամբային: Լոնդոնյան թիմն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է արել "Բլեքբեռնին"` 27-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար. այս մասին տեղեկացնում է Sky Sports լրատվամիջոցը: Նշենք, որ խաղացողի ծառայություններով հետաքրքված է նաև "Տոտենհեմի" քաղաքային ախոյան "Արսենալը":