22:28 "Տոտենհեմը" կփորձի ձեռք բերել Դել Պիեռոին | |
Թուրինի "Յուվենթուսի" արդեն լեգենդ դարձած հարձակվող Ալեսանդրո դել Պիեռոն կարող է տեղափոխվել անգլիական "Պրեմիեր լիգա": 36-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան "Տոտենհեմը": "Յուվենթուսի" հետ իտալացու պայմանագրի ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, իսկ թուրինյան թիմն էլ հայտարարել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Դել Պիեռոյին: Այս անսպասելի տրանսֆերի մասին տեղեկացնում է իտալական Tuttosport պարբերականը:
Նշենք, որ "Տոտենհեմը" բացի Դել Պիեռոյից փորձում է ձեռք բերել ևս մեկ 36-ամյա ֆուտբոլիստի` Դևիդ Բեքհեմին: | |
|
Total comments: 0 | |