14:08 "Տոտենհեմը" պատրաստ է վաճառել Գոմեսին | |
Անգլիական "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում իրենց թիմում պահել բրազիլացի դարպասապահ Էուրելիո Գոմեսին, եթե տրանսֆերային պատուհանի ժամանակ նա որոշի հեռանալ թիմից: Անցած մրցաշրջանում բրազիլացին լոնդոնցիների առաջին համարն էր, բայց Բրեդ Ֆրիդելի տեղափոխումից հետո նա կորցրեց իր տեղը հիմնական կազմում, և չի բացառվում, որ 30-ամյա դարպասապահը ձմռանը կփոխի իր ակումբը: "Պրեմիեր լիգայի" երկրորդ տուրի "Մանչեսթեր Յունայթեդի" հետ խաղում Գոմեսը պահեստայինների նստարանին էր, իսկ երրորդ և չորրորդ տուրերում նրան ընդհանրապես չէին հայտագրել խաղին: "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի խոսքերը մեջբերում է Sky Sports պարբերականը. "Նա հիմա իրեն այդքան էլ երջանիկ չի զգում և թիմից հեռանալու տարբերակներ է դիտարկում: Եթե հունվարին նա առաջարկություն ստանա այլ թիմից, որտեղ իրեն լիարժեք կերպով կարող է դրսևորել, ապա համոզված եմ, չի մերժի այդ առաջարկը: Գոմեսը շատ լավ է աշխատում, բայց Ֆրիդելը ուղղակի հոյակապ դարպասապահ է: Եթե մեր թիմում կա մեկը ով մեղավոր չէ "Յունայթեդից" և "Սիթիից" կրած պարտությունում, ապա դա Ֆրիդելն է":
| |
|
Total comments: 0 | |