21:29 "Տոտենհեմը" "Ռեալի" դեմ կխաղա առանց Քինգի | |
Ինչպես տեղեկացնում է բրիտանական սպորտային Sky Sports լրատվական գործակալությունը, Լոնդոնի "Տոտենհեմի" առաջատար պաշտպան Լեդլի Քինգը չի մասնակցի "Արքայական" ակումբի դեմ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպմանը` վերջերս ստացած վնասվածքի պատճառով: Այս մրցաշրջանում մեկը մյուսի հետևից Քինգին վնասվածքներ են հետապնդում: Նա վիրահատության էր ենթարկվել դեռևս փետրվարին, և բացառված չէ, որ նա ստիպված կլինի ևս մեկ անգամ պառկել վիրահատական սեղանին: "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն էլ այս առթիվ նշել է, որ իրենք մրցաշրջանը սկսեցին վեց կենտրոնական պաշտպաններով, բայց հիմա մնացել են ընդամենը երկուսը. իրենք այլընտրանք չունեն ու նոր տարբերակներ կմտածեն մինչև "Ռեալի" հետ հանդիպումը:
| |
|
Total comments: 1 | |
| |