Բրիտական "SkySports"-ի տվյալներով` հարձակվողական ոճի դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը չի հեռանա "Տոտենհեմից" ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: "Տոտենհեմի" ղեկավարությունը ցանկություն չունի վաճառելու թիմի առաջատարներից մեկին, թեպետ որևէ պաշտոնական առաջարկ չի եղել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Նշենք, որ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում թուրինյան "Յուվենթուսը":
|