12:49 Տոտտին չի մտածում կարիերայի մայրամուտի մասին | |
Հռոմեական "Ռոմայի" ավագ Ֆրանչեսկո Տոտտին, ով Իտալիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում կայացած "Ջենովայի" դեմ խաղում խփել է "Ա Սերիայում" իր 225-րդ գոլը, գոհունակություն է հայտնել այդ ցուցանիշից։ "Ես շատ ուրախ եմ այս բարձր նվաճման համար։ Անասելի հաճելի է դա անել մեր հռոմեացի երկրպագուների ու իմ երեխաների աչքերի առաջ, ովքեր ևս ներկա էին այս հանդիպմանը։ Ինչ վերաբերում է լեգենդար Պիոլայի ռեկորդին (274 գոլ "Ա Սերիայում"), ապա կարծում եմ, որ կարիերաս կավարտեմ այն ժամանակ, երբ կգերազանցեմ այն",- ասել է իտալական ֆուտբոլի ներկայիս լեգենդը:
| |
|
Total comments: 0 | |