Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում կայացվել են բազմաթիվ որոշումներ, որոնցից միայն երկուսն են վերաբերում բարձրագույն խմբին. այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Սույն
թվականի հոկտեմբերի 29-ին կայացած «Շիրակ»-«Բանանց» խաղին մարզադաշտում համապատասխան կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել 75000 դրամով: Կրկին
սույն թվականի հոկտեմբերի 29-ին կայացած «Գանձասար»-«Իմպուլս» խաղի ժամանակ «Գանձասար» ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանի անվայել պահվածքի, մրցավարին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` «Գանձասար» ֆուտբոլային ակումբը տուգանել 100000 դրամով: Նշենք
նաեւ, որ ՀՖՖ
կարգապահական կոմիտեի սույն նիստի ժամանակ տուգանվել են
նաեւ ՀՀ ցածր դիվիզիոններում հանդես եկող մի շարք ֆուտբոլային թիմեր:
|