Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հենակետային կիսապաշտպան Յայա Տուրեն բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ նշել է, որ մի քանի տարի անց "Սիթին" կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին է այժմ ֆուտբոլային աշխարհում գերակայող "Բարսելոնան": "Ես անչափ ուրախ եմ, որ "Սիթիի" խաղացող եմ: "Մանչեսթեր Սիթին" աշխարհի
ամենահարուստ ակումբներից մեկն է, որն իրեն կարող է թույլ տալ ձեռք բերել
ում ցանկանա և երբ ցանկանա: Բայց դա դեռ բոլորը չէ. մենք ցանկանում ենք խաղացողների ոչ թե անիմաստ կերպով, այլ թիմի կազմը հզորացնելու կարիքից դրդված: Օրինակ` երբ ելույթ էի ունենում "Բարսելոնայում", այնտեղ ուշադրություն էր դարձվում "տնական արտադրանքներին": Մի քանի տարի անց "Սիթին" էլ կբարելավի երիտասարդների հետ աշխատանքի իր համակարգը, և այդ ժամանակ
"Մանչեսթեր Սիթին" միևնույն մակարդակի վրա կլինի "Բարսելոնայի" և այլոց հետ",-ոգևորված ասել է Տուրեն:
|