Home » 2012 » Նոյեմբեր » 5 » Տուրեն ուզում է մնալ "Մանչեսթեր Սիթիում"
21:11
Տուրեն ուզում է մնալ "Մանչեսթեր Սիթիում"
 Դ'իվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն խոստովանել է, որ ցանկանում է իր կարիերան ավարտել "Մանչեսթեր Սիթիում". "Կյանքում ամեն բան չէ, որ գումարն է որոշում: Կա նաև ընտանիք, ծնող և այլ բաներ: Իսկ այս ամենից ես անչափ գոհ եմ հենց Մանչեսթերում: Այստեղ եմ եկել կատալոնական "Բարսելոնայից": Մեր թիմը կերտում է նոր պատմություն: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում երկրպագուները կհիշեն իմ ներդրումը "Մանչեսթեր Սիթիում": Այնպես որ, ուզում եմ կարիերաս ավարտել այստեղ` "Սիթիում", քանի որ ամեն ինչից գոհ եմ",- ասել է Յայա Տուրեն` Կոտ դ'Իվուարի ազգային ընտրանու ներկայիս առաջատարը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0