13:57 Տրանսֆերային ակնարկ "Մանչեսթեր Յունայթեդից" | |
Ֆուտբոլային Եվրոպան փոքրիկ հանգիստ է վերցրել հերթական մրցաշրջանից առաջ, սակայն ամեն ինչ այնքան էլ հանգիստ չէ ֆուտբոլային խաղադաշտերից դուրս: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ակտիվության մեղավորներից մեկի` "Մանչեսթեր Յունայթեդի" տրանսֆերային նորություններից մի քանիսը, որոնք երևան են եկել ժամեր առաջ: * Իսպանիայի երիտասարդական հավաքականի և Մադրիդի "Ատլետիկոյի" իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան լրագրողներին հայտարարել է, որ մեծ ոգևորություն է ապրում` լսելով "Յունայթեդի" կողմից իրեն գնելու ծրագրերի մասին. "Դա չափազանց մեծ մոտիվացիա է ինձ համար: Անասելի երջանկություն է, երբ մտածում եմ, որ փոխարինելու եմ մեծն Էդվին վան դեր Սարին "Յունայթեդի" դարպասում",-ասել է Դե Խեան, ով այժմ գտնվում է Դանիայում` Իսպանիայի երիտասրդական հավաքականի հետ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը: * Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe պարբերականը, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" պատրաստվում է ձեռք բերել ֆրանսիական "Լանսի" 18-ամյա պաշտպան Ռաֆայել Վարանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ "Յունայթեդը" պատրաստվում է խաղացողի համար վճարել շուրջ 10,5 մլն եվրո: Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական "Մանչեսթեր Սիթին", փարիզյան "ՊՍԺ"-ն, իսպանական Մադրիդի "Ռեալը" և այլ գրանդ ակումբներ: * "Մանչեսթեր Յունայթեդը" պաշտոնապես 35 մլն եվրո է առաջարկել "Ուդինեզեին" Ալեքսիս Սանչեսին գնելու համար: Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, "Ուդինեզեի" ղեկավարությունը "կարմիր սատանաների" կողմից սպասում է նոր առաջարկի: Նշենք, որ չիլիացու ծառայություններով հետաքրքրված են "Բարսելոնան", "Ինտերը", "Յուվենթուսը", և, իհարկե, շեյխական "Մանչեսթեր Սիթին": * Թուրքական "Բեշիքթաշը" հաստատել է, որ պորտուգալացի հարձակվող Բեբեն հաջորդ մրցաշրջանը կսկսի Թուրքիայում: Բեբեն վարձավճարային հիմունքներով մեկ տարով տեղափոխվել է "Բեշիքթաշ"՝ խաղային փորձ բերելու նպատակով:
| |
|
Total comments: 0 | |