13:10 Տրանսֆերային անցուդարձ Եվրոպայից | |
Արդեն օգոստոսի կեսերից կսկսեն եվրոպական ուժեղագույն լիգաների առաջին խաղերը, սակայն այսօր աշխարհահռչակ ակումբները դեռ մտածում են թիմի վերջնական կազմ որոշելու ուղղությամբ և այդ պատճառով էլ համապատասխան նոր համալրումներ են ստանում: Ոմանք ցանկանում են նոր խաղացողներ գնել, ոմանք էլ չեն ցանկանում իրենց առաջատարներին կորցնել: Ահա թե ինչպիսին է եղել տրանսֆերային ամառային պատուհանը մոտակա մի քանի ժամերի ընթացքում:
*** Թուրինի "Յուվենթուսի" սերբ եզրային խաղացող Միլոշ Կրասիչը 4 տարվա պայմանագիր է կնքել թուրքական "Ֆեներբախչեի" հետ, իսկ ինչպես այժմ նշում են իտալական ԶԼՄ-ները, 27-ամյա կիսապաշտպանի համար թուրքական կողմը "Ծեր Սինյորայի" ղեկավարներին ստիպված կվճարի 7 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստը տարեկան 2.3 մլն եվրո աշխատավարձ կստանա Ստամբուլում հանդես գալու համար: Արդեն այսօր եզրային խաղացողը կներկայացվի ակումբի երկրպագուներին, որպես թիմի լիարժեք անդամ: Հարկ է միայն նշել, որ 2 տարի առաջ Միլոշ Կրասիչը Մոսկվայի "ԲԿՄԱ"-ից "Յուվենթուս" էր տեղափոխվել կրկնակի ավելի գումարի շնորհիվ` 15 մլն եվրոյի դիմաց: *** Ֆրանսիական "Լիլլի" նախագահ Միշել Սեյդուն այսօր հայտարարել է, որ իրենց թիմի առանցքային խաղացող համարվող Մաթյե Դեբյուշին էլ չի լքի իրենց հանուն անգլիական "Նյուքասլի", որը հետաքրքրված է ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով: "Ես արդեն իսկ որոշել եմ, որ Դեբյուշին մնալու է մեր թիմում: "Նյուքասլն" այնպիսի առաջարկ է արել, որը չի էլ համապատասխանում նման մակարդակի խաղացողին: Եթե Մաթյե Դեբյուշին պետք է լքի մեզ, ապա հարկավոր է նախ նրա փոխարինողին գտնել, իսկ այդպիսի բան մենք դեռ չենք պատրաստվում անել: Ես պետք է ակումբում պահեմ լավագույններին, ոչ թե վաճառեմ նրանց: Այս տարի մենք արդեն կորցրել ենք մեկ առաջատարի",- ասել է "Լիլլի" նախագահը: *** Ըստ բրազիլական ԶԼՄ-ների` տեղի "Սան Պաուլոյի" 19-ամյա աստղ Լուկաս Սիլվան արդեն համաձայնել է իտալական "Ինտեր" տեղափոխվելու գաղափարի հետ, քանի որ միայն իտալական թիմն է պաշտոնապես դիմել "Սան Պաուլոյին" իր տրանսֆերը գնելու համար: Ըստ ֆուտբոլային տեսաբանների` 19-ամյա խաղացողի տրանսֆերը կարժենա մոտ 27 մլն եվրո, որը կարող է աճել մինչև 32 մլն եվրոյի: "Ինտերի" ղեկավարներին մնում է միայն ֆուտբոլիստի հետ համաձայնեցնել անձնական պայմանագրի մանրամասները: Թեև նախկինում "Սան Պաուլոն" ցանկանում էր 40 մլն եկամուտ ստանալ Լուկաս Սիլվայի տրանսֆերի վաճառքից, սակայն այժմ թիմը արդեն ետ է կանգնել այդ մտքից, քանի որ կորցրել է այնպիսի գնորդների, ինչպիսիք էին անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" ու Մադրիդի "Ռեալը", որոնք հրաժարվել են վճարել: *** ՖԻՖԱ-ի գործակալ Ֆաբիո Պարիզին այսօր հայտարարել է, որ այժմ թուրինյան "Յուվենթուսն" ու լոնդոնյան "Արսենալն" արդեն համաձայնության են եկել իրար հետ, ու "զինագործների" կազմում անցած մրցաշրջանում փայլած հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին մոտ օրերս էլ արդեն կտեղափոխվի Իտալիա: "Կարծում եմ` թուրինյան թիմն արդեն հոլանդացու հետ պայմանագիր էլ է կնքել, միայն թե որոշակի խնդիրներ կային "Արսենալի" հետ հարաբերություններում: Այս պահին արդեն ամեն ինչ էլ կարգավորված է: Ռոբինը լավ գիտի, որ Թուրինն իդեալական տարբերակ է նվաճումների հասնելու համար, այնպես որ նա ճիշտ ընտրություն է կատարել, իսկ ահա Էդին Ձեկոյի` "Յուվենթուս" տեղափոխվելու մասին լուրերն անհիմն են: Նա ավելի շուտ գուցե "Միլան" տեղափոխվի այս ամսվա ընթացքում",- ասել է ՖԻՖԱ-ի հայտնի գործակալը: *** Ռուսական "Զենիթի" իտալացի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետտին դեռ վստահ է, որ իր թիմը նոր "արյան" կարիք ունի, այդ պատճառով իրեն հարկավոր են առնվազն 2-4 նոր խաղացողներ: "Գիտենք, թե ինչ ենք ցանկանում անել այս մրցաշրջանում, բայց դրա համար նոր խաղացողներ են անհրաժեշտ: Այդ մասին մտահոգվում է ակումբի ղեկավարությունը: Պետք է մեր մակարդակին ֆուտբոլիստներ գտնել և հրավիրել "Զենիթում" խաղալու: Մենք չենք հրաժարվի լավագույն ռուս խաղացողներին գնելու մտադրությունից, եթե իհարկե նրանց տաղանդն ու մակարդակը համապատասխան լինի մեր թիմին: Ամեն դեպքում կփորձենք մի քանի արտասահմանցի լավ կատարողների բերել մեզ մոտ, որոնք կարող են ոչ միայն բարձրացնել մեր թիմի խաղամակարդակը, այլև զգալիորեն նպասել, որ մեր թիմի երիտասարդ խաղացողները աճեն: Իհարկե, այսօր տրանսֆերային շուկան բավական անկարգ վիճակում է գտնվում, բայց մենք կփորձենք ամեն ինչ անել խաղացողների համար ավելին չվճարելու համար",- ասել է իտալացի հայնտի մասնագետը` չմոռանալով նշել նաև, որ իրենց թիմի` այս մրցաշրջանում առաջնային նպատակը և գլխավորը երկրի ներքին առաջնությունում մաքսիսմալ հաջող հանդես գալն է, իսկ "Չեմպիոնների լիգայում" էլ պետերբուրգյան թիմը կփորձի իր մոտ առկա հնարավարության չափ առաջ գնալ` հանդես գալով փլեյ-օֆֆի առնվազն 1/4 եզրափակիչ փուլում, ինչն էլ հաջողություն կլինի: | |
|
Total comments: 0 | |