Home » 2012 » Օգոստոս » 5 » Տրանսֆերային աշխարհը հանգիստ չունի. Մարզական խճանկար
07:33
Տրանսֆերային աշխարհը հանգիստ չունի. Մարզական խճանկար
 Տրանսֆերային աշխարհում նորություններն այնքան շատ են, որ սխալ էլ կլիներ դրանք հատ առ հատ ներկայացնելը: Միայն վերջին 2-3 ժամերի ընթացքում այնքան նորություններ են տարածվել, որ եթե դրանց առանձին-առանձին անդրադառնանք, ապա ստիպված կլինենք կայքը թարմացնել յուրաքանչյուր րոպեն մեկ անգամ, ինչն ուղղակի անհնար է:
*** 
Անգլիական "Լիվերպուլին" վերջին 2-3 տարիներին պատկանող իտալացի հենակետային կիսապաշտպան Ալբերտո Ակվիլանին վերջապես համաձայնել է հայրենիք վերադառնալ, որտեղ էլ հանդես կգա "Ֆիորենտինա" ակումբի կազմում: Օրերս էլ 28-ամյա ֆուտբոլիստը արդեն 3 տարվա համաձայնագիր է կնքել "մանուշակների" ղեկավարության հետ, ըստ որի` տարեկան 1.7 մլն եվրո աշխատավարձ կստանա: Անգլիական "Լիվերպուլն" էլ արդեն հաստատել է այս ինֆորմացիան, սակայն դեռևս չի նշել, թե որքան է արժեցել իտալացու տրանսֆերը:
*** Բիլբաոյի "Ատլետիկի" աժդահա հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեն կրկին հայտնվել է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ուշադրության կենտրոնում: Թեև բասկերը դեռ չեն ցանկանում վաճառել իրենց 27-ամյա առաջատարին 45 մլն եվրոյից պակաս գումարով, սակայն անգլիական ակումբն ավելի շատ մտածում է խաղացողին լավ համոզելու ուղղությամբ: Արդեն մեկ տարուց ֆուտբոլիստի գործող պայմանագիրն այլևս ուժի մեջ չի լինի և նա էլ ազատ խաղացողի կարգավիճակով կարող է հայտնվել ցանկացած ակումբում: "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարները իսպանացի հարձակվողին այժմ առաջարկում են շաբաթական մոտ 180 հազար եվրո աշխատավարձ, ինչը լիովին բավարարում է Ֆեռնանդո Լյորենտեին, ում ծառայություններով վերջին շրջանում ակտիվորեն հետաքրքրվում են նաև անգլիական "Մանչեսթեր Սիթին" ու Լոնդոնի "Տոտենհեմը":
*** Կատալոնական "Բարսելոնայի" դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ եթե բրազիլացի 20-ամյա տաղանդավոր հարձակվող Նեյմարը այս ամռանը տեղափոխվի իրենց թիմ, ապա դա ուղղակի հրաշալի նվեր կլինի ակումբի երկրպագուների համար: Ըստ դարպասապահի` հարձակվողը միանգամից կներգրավվեր կատալոնական ակումբի խաղային ձեռագրի մեջ` օգուտ բերելով թիմին: "Նեյմարը կարող է գերազանց խաղալ ցանկացած ակումբում, իսկ եթե այդ թիմը շատ սիրում է գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, ապա բրազիլացին ուղղակի կներգրավվի այդ թիմի խաղին շատ հեշտորեն: Նա դաշտում այնպիսի բաներ է անում, որին քչերն են ընդունակ: Նեյմարը կարող է շատ թանկ խաղացող լինել ցանկացածի համար, այդ թվում` "Բարսելոնայի": Ես չեմ կարծում, թե ես անփոխարինելի խաղացող եմ և միշտ կարող եմ մեկնարկային կազմում ընդգրկվել, սակայն Նեյմարի համար խնդիրը լրիվ այլ է: Վստահ եմ` նա մրցակցությունից դուրս է լինելու, ինչպես այսօր Լեո Մեսսին է, Չավին, Ինյեստան, Պիկեն ու թիմի ավագը",- ասել է իսպանացի դարպասապահը` հավելելով, որ ակումբի երկրպագուների պահանջկոտությունն իրեն միայն նոր մոտիվացիա է տալիս:
*** Թուրինի "Յուվենթուսի" նորեկ Պոլ Պոգբան, ով ազատ խաղացողի կարգավիճակով Իտալիայում հայտնվել է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդից", արդեն հայտարարել է, որ այս մրցաշրջանում ակնկալում է թուրինյան ակումբի երկրպագուների լիարժեք աջակցությունը: "Ես շատ ուրախ եմ, որ միացել եմ "Յուվենթուսին", քանի որ սա շատ հեղինակավոր ու մեծ ակումբ է: Ինձ համար մեծ պատիվ է այս թիմում լինելը: Թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում, ինչն ամեից կարևորն է: Հույս ունեմ, որ մեր երկրպագուները ինձ լավ կընդունեն, ինչն էլ միմիայն օգտակար կլինի այս թիմի համար",- ասել է 19-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը, ում հաճախ համեմատում են իր հայրենակից Պատրիկ Վիեյրայի հետ, թեև Պոգբան պնդում է, որ ինքը դեռ երիտասարդ է և ավելի ընդունակ:
*** Ըստ ֆրանսիական պարբերականների` "ՊՍԺ"-ի ղեկավարությունը պաշտոնական առաջարկ է ուղարկել իտալական "Ինտերին"` խնդրելով վերջինիս էլ իրենց վաճառել բրազիլացի աջ պաշտպան Դուգլաս Մայկոնին: "Ներաձուրիների" ղեկավարությունն իր հերթին նշել է, որ լիովին պատրաստ է վաճառել բրազիլացի եզրային պաշտպանին, սակայն համապատասխան փոխհատուցում ստանալուց հետո միմիայն կմտածի այդ գործարքի մասին: Փարիզյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իր թիմում տեղ է ազատել 31-ամյա Մայկոնի համար, սակայն դժվար թե բրազիլացին ցանկություն ունենա Ֆրանսիա տեղափոխվելու, քանի որ իր ծառայություններով հետաքրքրվում են նաև անգլիական "Չելսին" ու Մադրիդի "Ռեալը", ավելին` վերջին օրերին իսպանական մամուլը գրում է, որ շաբաթվա վերջում բրազիլացի պաշտպանը կներկայացվի արդեն որպես Մադրիդի "Ռեալի" սան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 387 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0